17 նոյեմբերի 2017 - 12:05 AMT
Վանի հայկական գերեզմանոցի վրա զուգարան են կառուցել

Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Վան քաղաքի Էդրեմիթ շրջանի հայկական գերեզմանոցի վրա զուգարան է կառուցվել:

Ըստ Haber.Sol-ի՝Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ գերեզմանոցի վրայի «կառույցները» 60 օրում կապամոնտաժվեն, հայտնում է Yerkir.am-ը:

«Մենք հետամուտ կլինենք այդ հարցին»,- ասել նախարարը:

Գերեզմանոցի վրա զուգարան կառուցելու հրահանգը տրվել է իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից նշանակված հոգաբարձուի կողմից: