21 փետրվարի 2008 - 20:26 AMT
Ադրբեջանը պատրաստ չէ Հայաստանի նոր նախագահի հետ հանդիպմանը
Ադրբեջանը պատրաստ չէ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններ վարելու համար Հայաստանի նոր նախագահի հետ հանդիպմանը: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: «Հանդիպմանը հարկավոր է նախապատրաստվել: Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններ վարելու համար հարկավոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությունը»,-ասել է նա: Ազիմովը գտնում է նաեւ, որ հարկ է սպասել Հայաստանի նախագահի ընտրությունների արդյունքների պաշտոնական տվյալների հրապարակմանը: Փոխնախարարը նշել է, որ նոր նախաձեռնությունները կորոշեն հետագա քայլերը, որ կձեռնարկի Ադրբեջանը: Նրա խոսքերով, համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի ժամկետները հայտնի չեն, հաղորդում է «Թրենդը»: