2017 թվականի հոկտեմբերին Հայաստանում դեղագործական ապրանքները թանկացել է 0,3%-ով՝ տարեսկզբի նկատմամբ:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ տարեսկզբի նկատմամբ 0,2%-ով թանկացել են նաև բժշկական սարքավորումները և սարքերը:
Բժշկական նշանակության այլ արտադրանքի գնաճը կազմել է 0,3%:
Նույն ժամանակահատվածում դեղորայքի ամենաբարձր գնաճը՝ 1,8%, գրանցվել է Եղեգնաձորում, երկրորդ տեղում Իջևանն է՝ 1,1%-ով, երրորդում՝ Կապանը 1%-ով:
Միևնույն ժամանակ, դեղորայքը 0,5%-ով էժանացել է ապրել Արտաշատ քաղաքում:
Ընթացիկ տարվա փետրվարին դեղորայքի շուկայում 1,5% գնանկում էր նկատվել: