17 նոյեմբերի 2017 - 16:56 AMT
Նադալի հայցը մասամբ բավարարվել է. Ֆրանսիայի սպորտի նախկին նախարարը 10.000 եվրո կվճարի զրպարտության համար

Ֆրանսիայի դատարանը մասամբ բավարարել է աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալի հայցը Ֆրանսիայի սպորտի նախկին նախարար Ռոզելին Բաշելոյի դեմ, որը 2016-ին հեռուստաեթերում մեղադրել էր իսպանացուն արգելված նյութեր օգտագործելու մեջ:

«Սաղավարտների» մրցաշարերի 16-ակի հաղթողի ներկայացուցիչները հատուցում էին պահանջել Բաշելոյից զրպարտության համար 100.000 եվրոյի չափով: Դատարանը պարտավորեցրել է Բաշելոյին 10.000 եվրո վճարել Նադալին և 2.000 եվրո՝ դատական ծախսերի համար, ինչպես նաև 500 եվրո տուգանք, հայտնում է Eurosport-ը L’Equipe-ի վրա հղումով:

Նադալը գանձված գումարը կծախսի բարեգործական նպատակով: