17 նոյեմբերի 2017 - 17:21 AMT
Հարություն Անտոնյանը՝ WKF կարատեի ՌԴ չեմպիոն

Սուրգուտի բնակիչ հայազգի մարզիկ Հարություն Անտոնյանը դարձել է WKF կարատեի Ռուսաստանի չեմպիոն: 75 կգ քաշային կարգում Անտոնյանը հաղթել է իր մրցակցին Սանկտ Պետերբուրգից և նվաճել է ոսկե մեդալը:

WKF վարկածով կարատեի Ռուսաստանի 2017թ. առաջնությունն անցկացվել է նոյեմբերի կեսին Տյումենում: Մրցումներին մասնակցել է 280 մարզիկ Ռուսաստանի 38 շրջանից, հայտնում է Rusarminfo-ն:

Հարություն Անտոնյանին և հաղթած մյուս մարզիկներին շնորհավորել է Սուրգուտի քաղաքապետ Վադիմ Շուվալովը: