17 նոյեմբերի 2017 - 18:35 AMT
ԱՄՆ-ը մերժել է վիզայի համար ամեն երկրորդ հայաստանցու դիմումը

Հայաստանը հայտնվել է ԱՄՆ-ի կողմից մուտքի արտոնագրի համար ամենաշատը մերժված երկրների տասնյակում:

Ընթացիկ տարում ԱՄՆ-ն մերժել է Հայաստանից վիզայի դիմումների մոտ 52%-ը:

Մերժված դիմումների քանակով աշխարհում առաջին տեղը կիսում են Միկրոնեզիայի Դաշնային Նահանգները և Հարավային Սահարան. մերժվել են այս երկրներից դիմումների 100%-ը:

Երկրորդ տեղը զբաղեցնում է Կուբան՝ 77,17%-ով, երրորդ տեղում Բուռկինա Ֆասոն է՝ 75,74%-ով, չորրորդում ՝ Աֆղանստանը՝ 72,14%-ով:

ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու դժվարություններից հատկապես հաճախ են բողոքում հայկական ՏՏ-ոլորտի ներկայացուցիչները։