17 նոյեմբերի 2017 - 19:13 AMT
Հայտարարվել է մարդու գլխի առաջին փոխպատվաստման մասին․ Առայժմ՝ դիակի վրա

Իտալացի նյարդավիրավույժ Սերխիո Կանավերոն առաջին անգամ աշխարհում մարդու գլխի փոխպատվաստում է իրականացրել:

Մարդու դիակի վրա իրականացված փոխպատվաստումը կենդանի մարդու առաջին նման վիրահատության նախապատրաստական է վիրահատությունն է:

Վիրաբույժն ու իր թիմը պնդում են, որ նրանց հաջողվել է վերականգնել ողնուղեղի և գլխի վնասված մասերի միջև կապը: Փոխպատվաստումն իրականացվել է Չինաստանում:

Առաջին կենդանի մարդն, ում գլխի փոխպատվաստում կանեն, կարող է դառնալ ռուս ծրագրավորող, հաշմանդամի սայլակին գամված Ոալերի Սպիրիդոնովը։

Ենթադրվում է, որ վիրահատությունը կտևի մինչև 36 ժամ․ դոնոր պիտի հանդիսանա մահացած մարդը։ Կանավերոն ու իր թիմը պլանավորում են միացնել Սպիրիդոնովի նեյրոնները դոնոր-մարմնի նեյրոններին։

Բժշկական հանրությունը միանշանակ վերաբերմունք Կանավերոյի փորձերի նկատմամբ չունի․ բազմաթիվ հեղինակավոր բժիշկներ նրան շարլատան կամ նույնիսկ հանցագործ են անվանում:

2016-ին Կանավերոն հայտարարել էր կապիկի գլուխ փոխպատվաստելու մասին․ իր խոսքերով, կենդանուն քնեցրել էին 20 ժամից էթիկական դրդապատճառներից ելնելով։ Գիտական հանդեսներում վիրահատությունը հաստատող գոդված դեռ չի տպագրվել։