21 նոյեմբերի 2017 - 13:45 AMT
Հայտարարվել է Իրաքում և Սիրիայում ԻՊ ջախջախման մասին

Ահաբեկչական «Իսլամական պետությունը» (ԻՊ) Իրաքում և Սիրիայում ջախջախված է: Այդ մասին նոյեմբերի 21-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Press TV հեռուստաալիքի եթերում:

Ավելի վաղ նույն օրը Իրանի Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի բարձրաստիճան հրամանատար Քասեմ Սուլեյմանին էր հայտարարել ահաբեկիչներին ջախջախելու մասին՝ ուղերձ հղելով Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Համենեիին, գրում է Lenta.ru-ն:

Ըստ Directorate 4 Telegram-ալիքի, որը զբաղվում է ահաբեկիչների գործողությունների լուսաբանմամբ, ահաբեկիչները գրոհում են սիրիական բանակը Աբու Քամալ քաղաքից՝ չնայած, որ հայտարարվել է դրա ազատագրման մասին:

Նոյեմբերի 19-ին Reuters-ը հայտարարեց, որ սիրիական բանակին և նրա դաշնակիցներին հաջողվել է ազատագրել Աբու Քամալը: Սիրիական իշխանություններն առաջին անգամ քաղաքն ահաբեկիչներից ազատելու մասին հայտարարել էին նոյեմբերի 8-ին:

Նոյեմբերի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ ռազմական գործողությունը Սիրիայում ավարտվում է: