21 նոյեմբերի 2017 - 11:42 AMT
Արիանա Կաոլին՝ ՀՀ վարչապետի խորհրդական

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ստորագրել է համապատասխան որոշումը նոյեմբերի 21-ին:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»,-ասվում է որոշման մեջ։