21 նոյեմբերի 2017 - 16:44 AMT
Իտալիայում ադրբեջանական գազամուղի կառուցման դեմ բողոքի ցույցերը վերսկսվել են

Նոյեմբերի 20-ին Իտալիայի Ապուլիա շրջանում կրկին բողոքի ցույցեր են սկսվել Անդրադրիատիկ գազամուղի (TAP) կառուցման դեմ, որով բնական գազն Ադրբեջանից պետք է հասնի Իտալիա: Գազամուղի շինարարության հակառակոդների և ոստիկանության միջև զանգվածային բախումներ են եղել, հայտնում է Haqqin.az-ն իտալական ANSA-ի վրա հղումով:

Լեչչեում ցուցարարները քարեր են նետել ոստիկանների վրա՝ փորձելով ներթափանցել գազամուղի կառուցման տարածք:

2017-ի մարտին Իտալիայի Պետական խորհուրդը գազամուղի շինարարության արտոնություն է տվել, ինչը թույլ է տալիս անտեսել տեղի իշխանությունների բացասական կարծիքն այս հարցում: Իտալիայի Գերագույն վարչական դատարանը նույնպես որոշում է կայացրել գազամուղի շինարարությունը շարունակելու մասին: