Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը պայքարում է «Մանչեսթեր Յունայթեդում» իր ֆուտբոլային կարիերայի համար՝ ակումբին միանալուց 16 ամիս անց:
Բրիտանական The Sun լրատվամիջոցի փոխանցմամբ, ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն և «ՄՅՈւ-նդեռ վերապահումով են մոտենում 28-ամյա ֆուտբոլիստին:
«Նա մրցաշրջանը լավ է սկսել, բայց ստացած վնասվածքի պայմաններում վերջին շաբաթներին մտահոգիչ վատ խաղ է ցուցադրում»,- գրում է կայքը:
«Գուցե նաև նրան հանգիստ են տալիս Հայաստանի կազմում խաղեր անցկացնելուց հետո։ «ՄՅՈՒ» համար լարված փուլ է սպասվում։ Նա տքնաջան աշխատել է նախորդ տարի, որպեսզի լավ մարզավիճակում լինի, սակայն հիմա կարծես առաջանում են նույն խնդիրները»,- ասել է Sun-ին «ՄՅՈւ»-ի աղբյուրը: