22 նոյեմբերի 2017 - 11:48 AMT
Հակաահաբեկչական գործողություն Թբիլիսիում․ 2 կասկածյալ ձերբակալվել է

Թբիլիսիի Գաբրիել Սալոսի փողոցում 16 ժամ տևած հակաահաբեկչական գործողության արդյունքում 2 քաղաքացի է ձերբակալվել։

Գործողության ընթացքում տեղի է ունեցել փոխհրաձգություն հատուկջոկատայինների ու կասկածյալների միջև։

Շենքի բնակչությունը գործողության ընթացքում տարհանվել էր, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։

Հայտնի է, որ գործողության ընթացքում հատուկջոկատայիններից մեկը վիրավորվել է։

Գործողության ու դրա թիրախների մասին այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։