22 նոյեմբերի 2017 - 14:12 AMT
Մնացականյան. ԼՂ հարցի լուծումը ոչ թե մեզ, այլ ուրիշների համար ցավոտ կլինի

Ղարաբաղյան հակամարտության լուծումը ոչ թե մեզ, այլ ուրիշների համար է ցավոտ լինելու: Այսպիսի հայտարարություն է արել ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը` լրագրողների խնդրանքով անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե «Ղարաբաղյան հակամարտության լուծումը ցավոտ է լինելու»:

«Գերագույն գլխավոր հրամանատարի խոսքերը ես չեմ մեկնաբանում, բայց «շատ ցավոտ»-ի մասին կասեմ` դա ոչ թե մեզ համար, այլ ուրիշների համար է ցավոտ լինելու», - ասել է Լևոն Մնացականյանը, հայտնում է Aysor.am-ը:

Անդրադառնալով վերջին շրջանում քննարկվող «Զինծառայողի կարգավիճակի ու զինապարտության» մասին նոր օրենքին և դրա ազդեցությանը կրթության, գիտության վրա՝ Լևոն Մնացականյանն ասել է, որ առաջին տեղում պետք է լինի երկրի պաշտպանությունը, որից հետո` մնացածը: