22 նոյեմբերի 2017 - 16:11 AMT
Հաագայի դատարանը Ռադկո Մլադիչին ցմահ ազատազրկման է դատապարտել

ՄԱԿ-ի միջազգային դատարանը բոսնիացի սերբերի 74-ամյա հրամանատար Ռադկո Մլադիչին մեղավոր է ճանաչել Բոսնիայում և Հերցոգովինայում ռազմական հանցագործությունների մեջ և դատապարտել է ցմահ ազատազրկման:

1992-95 թվականների բոսնիական պատերազմում Մլադիչը բոսնիացի սերբերի հրամանատարն էր: Նրան մեղավոր են ճանաչել մեղադրականի 11 կետերից 10-ով, մասնավորապես, «Սրեբրենիցեում մահմեդականների ցեղասպանության և Բոսնիայում և Հերցոգովինայում ՄԱԿ աշխատակիցներին 1995-ին հափշտակելու համար»: 1992-ին բոսնիացի մահմեդականների և խորվթաների ցեղասպանության մեղադրանքը հանվել է՝ այդ հարցով նա արդարացվել է, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

1995-ից Մլադիչը հետախուզման մեջ էր: 2011-ին Սերբիայի իշխանությունները ձերբակալեցին նրան և տեղափոխեցին Հաագա: Դատավարությունը սկսվել էր 2012-ին: