23 նոյեմբերի 2017 - 11:54 AMT
Արոնյանը ոչ ոքի է խաղացել Սվիդլերի հետ՝ պահպանելով առաջատարի դիրքը

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է գլխավորել Պալմա դե Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրիի եզրափակիչ փուլի մրցաշարային աղյուսակը:

Վեցերորդ տուրում հայաստանցի շախմատիստը սպիտակներով ոչ ոքի է ավարտել պարտիան ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ:

Արոնյանն ունի 4 միավոր և կես միավորի տարբերությամբ գերազանցում է մրցաշարի ութ մասնակցի, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Յոթերորդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Ռապպորտի հետ: