23 նոյեմբերի 2017 - 11:49 AMT
ՀՀ նախագահը կմեկնի Բելգիա

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 22-ին աշխատանքային այցով կմեկնի Բելգիայի Թագավորություն՝ մասնակցելու Բրյուսելում նոյեմբերի 23-24-ը կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության և ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովներին:

Այցի շրջանակներում Հանրապետության նախագահը հանդիպումներ կունենա նաև Բելգիայի Թագավոր Ֆիլիպի և վարչապետ Շառլ Միշելի հետ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Նոյեմբերի 24-ին Եվրամիությունը և Հայաստանը մտադիր են համապարփակ և ընդլայնված գործակցության մասին շրջանակային համաձայանգիր ստորագրել Բրյուսելում կայանալիք «Արևելայն գործընկերության» գագաթնաժողովում: