24 նոյեմբերի 2017 - 16:02 AMT
Հզոր պայթյուն Եգիպտոսում. Զոհերի թիվը հասել է 85-ի

Հզոր պայթյուն է որոտացել Եգիպտոսում՝ Սինայի թերակղզում: Զոհերի թիվը կարող է հասնել 85-ի: Վիրավորները 80-ից ավելի են: Տուժածների թվում շատ են երեխաները:

Պայթյունը որոտացել է Էլ Արիշ քաղաքից ոչ հեռու գտնվող մզկիթում աղոթքի ժամանակ, իսկ հետո ահաբեկիչները կրակ են բացել դուրս եկող մարդկանց ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովստին:

Տուժածներին տեղափոխում են հիվանդանոցներ:

Եգիպտոսի նախագահն արտահերթ նիստ է հրավիրել իրավիճակը գնահատելու համար: Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել: