24 նոյեմբերի 2017 - 18:41 AMT
Արևելյան գործընկերության հռչակագիրն ընդունվել է

Բրյուսելում Եվրամիության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի ընթացքում մասնակիցներն ընդունել են գագաթնաժողովի հռչակագիրը։

Այն սահմանում է սկզբունքները, որոնցով նախանշվում են ԵՄ ու ԱլԳ 6 երկրների՝ ՀՀ, Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, Ուկրաինայի ու Բելառուսի հեռակա համագործակցության ուղիները տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում:

Մասնակից երկրների տարածքում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ ձևակերպումներում նշվում է, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում մեկնարկել է ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի մասնակիցներին նիստի մեկնարկից առաջ ողջունել են ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը և ԵՄ խորհրդի նախագահող երկրի` Էստոնիայի վարչապետ Յուրի Ռատասը: Գագաթնաժողովին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով։