22 փետրվարի 2008 - 21:19 AMT
Տիգրան Թորոսյան. Ընդդիմության կողմից հանդես են գալիս մարդիկ, ովքեր պատրաստ են ամեն ինչի գնալ, եւ նրանց պետք է կանգնեցնել
Հայաստանի նախագահի ընտրությունների վերջնական արդյունքները հայտարարելուց հետո, ներքաղաքական իրադրությունը կկարգավորվի: Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը: «Ես հուսով եմ, որ երկու թեկնածուների կողմնակիցների բախումներից հնարավոր կլինի խուսափել, սակայն ընդդիմության կողմից հանդես են գալիս մարդիկ, ովքեր պատրաստ են ամեն ինչի գնալ, եւ նրանց պետք է կանգնեցնել»,- հայտարարել է խոսնակը, մեկնաբանելով այն փաստը, որ դեպի մայրաքաղաք են սկսել շարժվել գործող վարչապետ Սերժ Սարգսյանի կողմնակիցները: Միեւնույն ժամանակ, Թորոսյանը հրաժարվել է մեկնաբանել փոխխոսնակ Վահան Հոնհաննիսյանի հայտարարությունը հեռանալու մասին, ընդգծելով. «Անձամբ ինձ Վահան Հովհաննիսյանը որեւէ դիմում չի ներկայացրել»: Նույն պատճառով նա հրաժարվել է պատասխանել այն հարցին` արդյոք ՀՅԴ «Դաշնակցությունը» կպահպանի փոխխոսնակի պաշտոնը, հաղորդում է Regnum-ը: