25 նոյեմբերի 2017 - 12:29 AMT
Արոնյանն առաջատար է ՖԻԴԵ-ի Գրան պրիում վերջին տուրից առաջ

Պալմա դե Մալյորկայում (Իսպանիա) ավարտվում է ՖԻԴԵ-ի Գրան պրիի վերջին փուլը: Ութերորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկու հետ:

Հայաստանցի գրոսմայստերը 5 միավոր ունի և կես միավորի տարբերությամբ գերազանցում է ինը շախմատիստի, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Նոյեմբերի 25-ին կայանալիք վերջին տուրում Արոնյանը սևերով կխաղա Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) հետ: