25 նոյեմբերի 2017 - 13:36 AMT
Մանուէլ Պետրոսյանը հավակնում է շախմատի Մ 20 ԱԱ մեդալի

Իտալիայի Տարվիզիո քաղաքում ավարտվում է շախմատի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Եզրափակիչ տուրից առաջ Մանուէլ Պետրոսյանը 7.5 միավորով կիսում է 2-7-րդ տեղերը (7-րդը՝ լրացուցիչ ցուցանիշներով):

Հայկ Մարտիրոսյանը 6.5 միավորով 19-րդ հորիզոնականում է, Տիգրան Հարությունյանը՝ 62-րդ (5.5): Սիրանուշ Ղուկասյանն աղջիկների պայքարում 4.5 միավորով 52-րդն է, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Նոյեմբերի 25-ին կխաղացվեն վերջին՝ 11-րդ տուրի պարտիաները: