23 փետրվարի 2008 - 12:50 AMT
Հայաստանի Ոստիկանության ղեկավարությունը մտադիր չէ աջակցել Լեւոն Տեր-Պետրոսյանին
Հայաստանի Ոստիկանության ծառայությունը հերքել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը Երեւանում անցնող հանրահավաքին, որ Ոստիկանության ղեկավարությունը նախարար Հայկ Հարությունյանի գլխավորությամբ պատրաստ է աջակցել Ազատության հրապարակում հավաքվածներին:

«Ոստիկանության ղեկավարությունն ու բոլոր ստորաբաժանումները կատարում են օրենքով նախատեսված գործառույթները եւ պատրաստ են ողջ վճռականությամբ պատասխան հարված հասցնել հասարակական կարգը խախտելու եւ իրադրությունն ապակայունացնելու ցանկացած փորձի ուղղությամբ` ամենաթողության դրսեւորումները կանխելու եւ քաղաքացիների սահմանադրական իրավունքները պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ: