27 նոյեմբերի 2017 - 13:24 AMT
Հայ մարզիկը «քնեցրել է» հակառակորդին Fight Nights Global 80-ում

Ալմաթիում անցնում է խառը մարտարվեստների Fight Nights Global 80 մրցաշարը: Նոյեմբերի 26-ին 7-րդ մենամարտում ՌԴ-ն ներկայացնող հայազգի մարզիկ Գերման Բարսեղյանը հաղթել է ղազախստանցի Բաուիրժան Օրզային, գրում է Sports.kz-ն:

Մինչև 61կգ քաշային կարգում մենամարտն ավարտվել է երկրորդ ռաունդում Բարսեղյանի խեղդող հնարքով՝ Օրզայը չի ճանաչել պարտությունն ու «քնել է»: