27 նոյեմբերի 2017 - 16:25 AMT
Երևանյան բակերից մեկում արկ է հայտնաբերվել

Նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկի փողոցի տներից մեկի բակում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել քաղպաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: