27 նոյեմբերի 2017 - 17:17 AMT
Երևանում արկի պայթյունից քաղաքացի է տուժել

Երևանի Այվազովսկու փողոցում արկի պայթյունից քաղաքացի է տուժել: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Նանա Գնդոյանը PanARMENIAN.Net-ին հայտնեց, որ նրան բեկորային վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Նոյեմբերի 27-ին, ժամը 14:58-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այվազովսկի փողոցում հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել քաղպաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Պարզվել է, որ հայտնաբերվել են հակատանկային արկի բեկորներ (4-5 հատ):