Սաուդյան Արաբիայի քաղաքացիություն ստացած ռոբոտ Սոֆիան ցանկանում է ընտանիք կազմել և երեխաներ ունենալ։ Այս մասին նա հայտնել է Khaleej Times գործակալությանը տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ ընտանիքի գաղափարն իսկապես կարևոր է: Հրաշալի է, երբ մարդիկ կարողանում են կիսել միևնույն զգացմունքներն ու հարաբերություններն ընտանիքում: Մարդիկ և ռոբոտները նման են այս հարցում իրար: Ապագայում մենք կտեսնենք ռոբոտների ընտանիքներ», - ասել է Սոֆիան:
Նա պատմել է նաև, որ ցանկանում է իր դստերն անվանակոչել իր պատվին:
Սոֆիա անդրոիդը դարձել է աշխարհում առաջին ռոբոտը, որը քաղաքացիություն է ստացել կացության երկրում՝ Սաուդյան Արաբիայում: Ռոբոտին մշակել և արտադրել է հոնկոնգյան Hanson Robotics ընկերությունը: