28 նոյեմբերի 2017 - 15:07 AMT
Յուրա Մովսիսյանը կարող է ղազախական ակումբ տեղափոխվել

«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ Յուրա Մովսիսյանը կարող է համալրել Ղազախստանի ֆուտբոլային ակումբներից մեկի կազմը:

30-ամյա ֆուտբոլիստն ամերիկյան ակումբի կազմում լիգայում 58 խաղի է մասնակցել՝ դառնալով 16 գոլի հեղինակ (2017/18 խաղաշրջանում 28 խաղում՝ 7 գոլի հեղինակ), գրում է Sport.kz-ն:

Մովսիսյանը հայտնի է իր ելույթներով դանիական «Ռանդերսում», ռուսական «Կրասնոդարում», Մոսկվայի «Սպարտակում» և Հայաստանի հավաքականի կազմում: MLS-ի «Ռեալ Սոլթ Լեյքում» է անցկացրել վերջին 2 խաղաշրջանը:

Հայաստանի հավաքականի կազմում Մովսիսյանը մասնակցել է 34 հանդիպման և դարձել 9 գոլի հեղինակ: