29 նոյեմբերի 2017 - 10:36 AMT
Ձմեռ պապերի, Ձյունանուշների ստուգատես է հայտարարվում

«Նոր Տարին Երևանում 2018» միջոցառումների ծրագրին ընդառաջ հայտարարվում է Ձմեռ պապերի, Ձյունանուշների և հեքիաթների հերոսների ստուգատես:

Ստուգատեսը կիրականացնի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչությունը:

Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոներին Հանրապետության և Ազատության հրապարակների տոնական միջոցառումներին մասնակցելու և գործունեություն իրականացնելու նպատակով կազմակերպություններին և անհատներին առաջարկվում է արտոնագրվել։

Հայտերն ընդունվում են նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 1-ը։ Մասնակցության համար կարելի է դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչություն: