29 նոյեմբերի 2017 - 11:16 AMT
«Մեղրի» ԱՏԳ առաջին փուլի բացումը՝ դեկտեմբերի 15-ին

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) տարածք։

Գոտու շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են՝ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու առաջին փուլի բացումը նախատեսվում է դեկտեմբերի 15-ին։

Նախարարը ՀՀ վաչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի, ճարտարապետ-շինարարների և գործարարների հետ շրջայց է կատարել գոտու շինհրապարակում։ Սուրեն Կարայանը ծանոթացել է «Մեղրի» ԱՏԳ-ի առաջին փուլի շինարարական աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին՝ տեղում տալով համապատասխան լուծումներ, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։