29 նոյեմբերի 2017 - 13:03 AMT
Facebook-ն ինքնուրույն կտարբերակի ու կհեռացնի ծայրահեղական գրառումները

Facebook սոցցանցի ալգորիթմերն այսուհետ կկարողանան տարբերակել ու հեռացնել ծայրահեղական գրառումները դրանց հրապարակումից հետո 1 ժամվա ընթացքում: Այդ մասին ավում է Facebook-ի հայտարարության մեջ:

Ընկերությունը պնդումն է, որ արհեստական ինտելեկտը կարող է տարբերակել գրառումների 99%-ը, որոնք վերաբերում են «Իսլամական պետությանն» ու «Ալ Քայիդային», և հեռացնել դրանք: Ալգորիթմը նաև կարող է հեռացնել այդ գրառումների պետճենների 83%-ը:

Ընկերությունը նշում է, որ արհեստական ինտելեկտի օգտագործումը գրառումների զատման և հեռացման համար բավականին բարդ խնդիր է, որը պետք է թիրախային լինի: Ալգորիթմը կհեռացնի միայն «Իսլամական պետության» ու «Ալ Քայիդայի» հետ կապված գրառումները, գրում է Meduza-ն:

Ավելի վաղ Facebook-ը խոստացել էր ավելացնել մոդերատորների քանակը, որոնք հետևում են գրառումների բովանդակությանը՝ պայքարելու համար ոչ հավաստի նյութերի տարածման դեմ: