23 փետրվարի 2008 - 17:35 AMT
Հայ ընդդիմադիրները Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին իրենց պահանջներն են ներկայացրել
Ընդդիմադիրների հանրահավաքի մասնակիցները Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին իրենց պահանջներն են ներկայացրել: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը դեպքի վայրից, մոտ երկու հազար հոգի երթ են կազմակերպել դեպի Հանրային ռադիոյի շենք, որտեղ եւ տեղակայված է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը: Բողոքի ցույցի մասնակիցները վանկարկում էին` «Լեւոն նախագահ», «Սերժ հեռացիր», «Ամոթ»: