29 նոյեմբերի 2017 - 13:45 AMT
Նոյեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում նոյեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի և 2-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 3-4-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Երևանում նոյեմբերի 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ, 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: