30 նոյեմբերի 2017 - 16:17 AMT
Դելֆինները սովորել են թունավոր ձկներին որպես թմրամիջոց օգտագործել

Դելֆինների մասին պատմող Dolphins: Spy in the Pod(Դելֆիններ. Լրտեսը վտառում) փաստագրական սերիալի նկարահանող խումբը դելֆինների է նկարահանել, որոնք սովորել են որպես թմրամիջոց օգտագործել թունավոր ձկների արտազատած նյարդային տոքսինները:

Ասեղնափոր ձկների տեսակը կարող է գիշատիչի հարձակման դեպքում փքվել: Ձկան ներքին օրգաններում և որովայնի մաշկում կան տոքսիններ, որոնցից ամենավտանգավորը տետրոդոտոքսինն է: Դա նյարդային կաթվածահար ազդեցության թույն է: Սակայն փոքր քանակությամբ տոքսինը թմրամիջոցի ազդեցություն է ունենում:

Ըստ կենդանաբանների, դելֆինները գտել են այն եղանակը, թե ինչպես կարելի է թունավոր ձկներին ստիպել թույնի օպտիմալ քանակն արտազատել: Նրանք զգուշությամբ «ծամում» են ձուկը և տրանսի մոտ վիճակում հայտնվում, գրում է Lenta.ru-ն TechDisease-ի վրա հղումով:

Կաթնասուններին նկարահանել են թաքնված տեսախցիկներով՝ որոնք տեղադրվել են կրիաների և ձկների նմանությամբ ռոբոտների վրա: Դա թույլ է տվել հետևել դելֆիններին նրանց բնական միջավայրում 900 ժամ շարունակ: