30 նոյեմբերի 2017 - 14:47 AMT
Դեկտեմբերի 1-ի գիշերը 5-7 աստիճանով կցրտի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:

Երևանում նոյեմբերի 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: