Դեկտեմբերի 1-ին Իրանում տեղական ժամանակով ժամը 06:32-ին (Գրինվիչի ժամանակով` 02:32-ին) 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը գրանցվել է ստորգետնյա ցնցումները հյուսիսային լայնության 30.760 և արևելյան երկայնության 57.350 աշխարհագրական կոորդինատներով (Իրան, Կերման քաղաքից 56 կմ հյուսիս-արևելք):
Օջախի խորությունը 10 կմ է: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 7-8 բալ:
Հայաստանի տարածքում երկրաշարժը չի զգացվել: