1 դեկտեմբերի 2017 - 15:23 AMT
Չավուշօղլու. ԼՂ այցելած թուրք մտավորականների դեմ հետաքննություն է սկսվել

2017-ի սեպտեմբերին Արցախ այցելած թուրք մտավորականների դեմ Անկարան հետաքննություն է սկսել: Այդ մասին Բաքվում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած Թուրքիայի Կանաչների և ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ, «Անկարայի մտքի հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար Ուֆուք Ուրասին, գրող, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուին, լրագրողներ Ալի Բայրամօղլուին և Էրոլ Քաթըրջըօղլուին կալանավորելու որոշում էր կայացրել և հայտարարել միջազգային հետախուզում:

Թուրքիայի արտգործնախարարը հավելել է, որ Արցախ այցելած թուրք մտավորականները նամակով դիմել են Բաքվին և հայտնել, որ «չեն գիտակցել իրենց սխալը», հայտնում է APA գործակալությունը:

«Այնուամենայնիվ արդեն իրավական գործընթացը սկսել է: Թող դա դաս լինի, որպեսզի հետագայում ոչ ոք առանց թույլտվության չայցելի Ղարաբաղ: Դա անընդունելի է թե Թուրքիայի, թե Ադրբեջանի համար»,-եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը: