2 դեկտեմբերի 2017 - 10:25 AMT
ՀՀ և Արցախի նախագահները մասնակցել են ՊԲ տարեվերջյան խորհրդակցությանը

ՀՀ նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակում աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է:

Նախագահ Սարգսյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ավանդաբար անցկացվող տարեվերջյան խորհրդակցությունը՝ ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր: Խորհրդակցության մասնակիցները լսել են Պաշտպանության բանակի հրամանատարի զեկույցը, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Երկուստեք կարևորվել է բանակաշինության ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցության բարձր մակարդակի ապահովումը, ինչը հանդիսանում է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման կարևոր գրավականներից մեկը, հայտնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը: