24 փետրվարի 2008 - 15:56 AMT
ԿՀԴՊ աշխատակիցները ձերբակալել են «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանին
Այսօր Երեւանում ԿՀԴՊ աշխատակիցների կողմից ձերբակալվել է Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը: Որոշ տվյալներով, Սմբատ Այվազյանն ու իր վարորդ Վարդան Կիրակոսյանը ձերբակալվել են, երբ վերադառնում էին Ազատության հրապարակից, որտեղ մասնակցում էին ընդդիմության հանրահավաքին: Ենթադրաբար, ձերբակալվածները գտնվում են ԱԱԾ-ի քննչական մեկուսարանում:

Նշենք, որ 1995-1999 թվականներին Սմբատ Այվազյանը եղել է Հայաստանի խորհրդարանի պատգամավոր: «Երկրապահ» խորհրդարանական խմբի անդամ, ապա` նախագահ: 1998-2000 թվականներին եղել է Հայաստանի պետական եկամուտների նախարար: 2000 թվականից «Հանրապետություն» կուսակցության նախագահի տեղակալ է: 2003-2007 թվականներին խորհրդարանի պատգամավոր: Պետական-իրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամ: