2 դեկտեմբերի 2017 - 15:35 AMT
Արոնյանը ոչ ոքիով է մեկնարկել London Chess Classic-ում

Լոնդոնում մեկնարկել է London Chess Classic շախմատի գերմրցաշարը (10 մասնակից, շրջանաձև մրցակարգ), որը Grand Chess Tour-ի վերջին՝ հինգերորդ փուլն է:

Առաջին տուրի բոլոր պարտիաները` Յան Նեպոմնյաշչի-Լևոն Արոնյան, Մագնուս Կարլսեն-Ֆաբիանո Կարուանա, Մայքլ Ադամս-Սերգեյ Կարյակին, Հիկարու Նակամուրա-Վիշվանաթան Անանդ, Ուեսլի Սո- Մաքսիմ Վաշյե-Լագրավ, ավարտվել են ոչ ոքի, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Դեկտեմբերի 2-ին երկրորդ տուրում կխաղան Կարուանա-Արոնյան, Սո-Նեպոմնյաշչի, Վաշյե-Լագրավ- Նակամուրա, Անանդ-Ադամս, Կարյակին-Կարլսեն զույգերը: