2 դեկտեմբերի 2017 - 14:11 AMT
ԱԱ-2018 բացման ՌԴ-Սաուդյան Արաբիա խաղն ամենացածր վարկանիշն ունի պատմության մեջ

Ռուսաստանի հավաքականը կբացի 2018-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը Սաուդյան Արաբիայի հետ խաղով: Թիմերը վարկանիշում զբաղեցնում են 65-րդ և 63-րդ տեղերը համապատասխանաբար:

ՌԴ-Սաուդյան Արաբիա հանդիպումը բացման խաղերից ամենացածր վարկանիշն ունի մրցաշարի անցկացման աբողջ պատմության կտրվածքով, հայտնում է Eurosport-ը:

Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հանդիպումը կանցնի հունիսի 14-ին «Լուժնիկի» մարզադաշտում:

Աշխարհի առաջնությունը կանցնի Ռուսաստանում 2018-ի հունիսի 14-ից հուլիսի 15-ը: Ռուսաստանն առաջին անգամ է ընդունում ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը: