4 դեկտեմբերի 2017 - 11:06 AMT
London Chess Classic. Բոլոր պարտիաները ոչ ոքի են ավարտվել

Լոնդոնում ընթացող London Chess Classic շախմատի գերմրցաշարի երկրորդ տուրը կրկին խաղաղ է ստացվել:

Ինչպես մեկնարկային տուրում, բոլոր հինգ պարտիաները՝ Ֆաբիանո Կարուանա-Լևոն Արոնյան, Ուեսլի Սո-Յան Նեպոմնյաշչի, Մաքսիմ Վաշյե-Լագրավ-Հիկարու Նակամուրա, Վիշվանաթան Անանդ-Մայքլ Ադամս, Սերգեյ Կարյակին-Մագնուս Կարլսեն, ավարտվել են ոչ ոքի:

Մրցաշարային աղյուսակը երկու տուրից հետո հետևյալ տեսքն ունի՝ Նեպոմնյաշչի, Կարուանա, Արոնյան, Կարյակին, Կարլսեն, Անանդ, Ադամս, Վաշյե-Լագրավ, Նակամուրա, Սո՝ 1-ական միավոր, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

Դեկտեմբերի 4-ին երրորդ տուրում կխաղան Արոնյան-Կարյակին, Նեպոմնյաշչի-Կարուանա, Կարլսեն-Անանդ, Ադամս-Վաշյե-Լագրավ, Նակամուրա-Սո զույգերը: