24 փետրվարի 2008 - 17:45 AMT
Ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցները երթ են սկսել Երեւանի կենտրոնական փողոցներով
Ընդդիմադիր հանրահավաքի մասնակիցները, ովքեր 45 տարեկանից ցածր են, խաղաղ երթ են սկսել Երեւանի կենտրոնական փողոցներով: Ընդ որում, ավելի բարձր տարիքի անձինք մտադիր են մնալ Ազատության հրապարակում եւ շարունակել բողոքի ցույցը: Ցուցարարները անցնելու են Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով, Հանրապետության հրապարակով, Նալբանդյան եւ Թումանյան փողոցներով, ապա վերադառնալ Ազատության հրապարակ: Երթը կազմակերպվել է ի նշան բողոքի Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից կազմակերպված ընդդիմադիր շարժման որոշ ներկայացուցիչների ձերբակալման դեմ:

Հիշեցնենք, որ ԿՀԴՊ աշխատակիցների կողմից ձերբակալվել են Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, Հայաստանի պետեկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանն ու «Նոր ժամանակներ» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: