4 դեկտեմբերի 2017 - 12:19 AMT
Վրացական գինին հայտնվել է Գինեսի գրքում՝ որպես հնագույնն աշխարհում

Վրացական գինին հայտնվել է Գինեսի գրքում՝ որպես հնագույնն աշխարհում: Այդ մասին ասվում է հրատարակման պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Գիտնականներն այդ հայտնագործությունն արել են Թբիլիսիից մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող 2 հնագույն բնակավայրում՝ հայտնաբերելով կավե անոթներ, որոնց քիմիական հետազոտությունը ցույց տվեց, որ դրանց մեջ գինի է պահվել: Բնակավայրերը դասվում են մ.թ.ա 6000-5800թթ., ավում է հաղորդագրության մեջ:

Բացահայտումն արել է պրոֆեսոր Պատրիկ Մաքգովերնը Փենսիլվանիայի համալսարանից՝ Ֆրանսիայից, Իտալիայից, Իսրայելից, Կանադայից և Վրաստանից իր գործընկերների հետ միասին:

Ավելի վաղ համարվում էր, որ գինեգործությունը սկիզբ է առել Իրանի տարածքում մ.թ.ա. 5400-5000թթ.: