24 փետրվարի 2008 - 21:53 AMT
Երեւանում ձերբակալվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի պետի թիկնապահները
Այսօր Երեւանում ժամը 20:15-ի սահմաններում Նար-Դոս փողոցի վրա ձերբակալվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի Երեւանի քաղաքային շտաբի պետ Խաչատուր Սուքիասյանին ուղեկցող թիկնապահները: Ինչպես հաղորդում է Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբի մամլո ծառայությունը, Խաչատուր Սուքիասյանի թիկնապահները ձերբակալվել եւ տարվել են անհայտ ուղղությամբ: