5 դեկտեմբերի 2017 - 11:54 AMT
Ձայնով կառավարվող թղթե կոնստրուկտոր է ստեղծվել

Ամերիկյան Smooth Technology ստարտափը Google Creative Lab-ի մասնագետների և դիզայներների հետ համատեղ ներկայացրել են ձայնով կառավարվող Paper Signals թղթե կոնստրուկտորը: Նման կոնստրուկտորները կարող են ներկայացնել եղանակի տեսությունը կամ հիշեցնել հրթիռի գործարկման մասին:

Paper Signals փոքր գաջեթներ են թղթե կորպուսի մեջ, որոնք կառավարվում են Google Assistant գործառույթով սարքից: Արդեն գոյություն ունեցողների թվում է, օրինակ, «եղանակային» կոնստրուկտորը, որը բացվող անձրևանոցի միջոցով կհուշի, որ փողոցում անձրև է, իսկ եթե կիսատաբատ բացվի՝ նշանակում է բավականաչափ տաք է ամառային իրերի համար, գրում է N+1-ը:

Այդպիսի կոնստրուկտորների ստեղծման համար օգտատերը պետք է հատուկ հավաքածու ունենա, որի արժեքը մոտ 25 դոլար է, ինչպես նաև թուղթ, մկրատ, սոսինձ՝ տպելու և թղթե մակետը պատրաստելու համար: Արդեն գոյություն ունեցող ձևերից բացի հեղինակներն առաջարկում են օգտատերերին սեփական գաղափարներն առաջարկել և նույնիսկ ինքնուրույն ստեղծել՝ ելքային ծածկագիրը տեղադրված է GitHub-ում:

Experiments with Google փորձարարական ստորաբաժանումը մասնագիտանում է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում հետազոտական նախագծերի վրա: