5 դեկտեմբերի 2017 - 12:12 AMT
Ծխախոտի արտադրությունը 10 ամսում աճել է 14%-ով

Հայաստանում 2017 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրվել է 21,491 մլրդ հատ ծխախոտ, ինչը 14%-ով շատ է 2016-ի 18,792 մլրդ -ից: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատ ծխախոտի արտադրությունն աճել է մոտ 49%-ով:

2014-2016 թվականներին Հայաստանում արտադրվել է 54,805 մլրդ հատ ծխախոտ: Ծխախոտի մեծ մասը ՀՀ-ից արտահանվում է․ առաջատար ուղղություններն են Սիրիան, Իրաքը, ԱՄԷ-ն։

Առողջապահության նախարարության հետազոտության համաձայն՝ եթե 2012 թվականին Հայաստանում կանոնավոր ծխող էր 15 տարեկանից բարձր բնակչության 23%-ը, ապա 2016-ին այդ թիվը կազմել է 26%, որի կեսից ավելին՝ 53%-ը, կազմել են տղամարդիկ: Հետազոտության համաձայն՝ ամեն օր ծխող կանանց թիվը 2012-ի աճել է 1,3%-ով, իսկ 2016-ին՝ 2,3%-ով: