5 դեկտեմբերի 2017 - 16:44 AMT
«Թվին Փիքսի» երրորդ եթերաշրջանը՝ 2017-ի լավագույն սերիալ

2017-ին եթեր դուրս եկած լավագույն սերիալների ցանկը գլխավորել է «Թվին Փիքսի» երրորդ եթերաշրջանը: Վարկանիշը կազմել է Vulture պորտալը:

Սերիալի շարունակության ռեժիսորն է Դևիդ Լինչը, որը նաև նախորդ եթերաշրջանների ռեժիսորն էր: Երրորդ եթերաշրջանը բաղկացած է 18 էպիզոդից և պատմում է օրիգինալ սերիաների իրադարձություններից 25 տարի անց կատարվող դեպքերի մասին:

Երկրորդ հորիզոնականում է «Լքվածները» ֆանտաստիկ սերիալի նոր եթերաշրջանը, որը պատմում է մի աշխարհի մասին, որից հանկարծակի անհետացել է ավելի քան 100 մլն մարդ: Եվ երրորդ հորիզոնականում է միայնակ մոր մասին պատմող «Որը բարին է՝ դա է կատարվում» դրամատիկ կատակերգությունը, որի նույնպես երրորդ եթերաշրջանն է նկարահանվել, գրում է Lenta.ru-ն:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ The Independent-ը որոշել է բոլոր ժամանակների լավագույն սուրբծննդյան ֆիլմը: Դա ամերիկացի ռեժիսոր Բիլլի Ուայլդերի «Բնակարան» (The Apartment) ֆիլմն է, որը էկրան է բարձրացել 1960-ին: