5 դեկտեմբերի 2017 - 14:07 AMT
ԶԼՄ. Մեսսին տարեկան 70 մլն եվրո է ստանում՝ Ռոնալդուից 70% ավելի

Հայտնի են դարձել կատալոնական «Բարսելոնայի» հետ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի բազմամիլիոնանոց պայմանագրի մանրամասները:

Ըստ El Mundo-ի, Մեսսիի հետ պայմանագրի երկարաձգումը մինչև 2021թ. 450 մլն եվրո կարժենա ակումբի համար: Այդ գումարի մեջ է մտնում Լեոյի բոնուսը (100 մլն), աշխատավարձը (տարեկան 70 մլն եվրո) և հարկային տուգանքների մարումը, գրում է Eurosport-ը:

Նոր պայմանագրով նախատեսվում է նաև պայմանագիրը ևս 1 տարով երկարացնելու հնարավորություն՝ առանց պայմանների վատթարացման: Նոր աշխատավարձի շնորհիվ Մեսսին երկրորդը դարձավ աշխարհում Նեյմարից հետո, որը 74 մլն է վաստակում: Կրիշտիանու Ռոնալդուն Մեսսիից 70% պակաս է ստանում:

«Բարսելոնան» 2018-ի հոկտեմբերին երկարաձգեց Մեսսիի հետ պայմանագիրը, որի ժամկետը սպառվում էր 2018-ի ամռանը: Հրաժարագինը հասավ 700 մլն եվրոյի: Մեսսիի հաշվին 2017/18 խաղաշրջանում 17 գոլ կա և 6 գոլային փոխանցում 21 խաղում: