6 դեկտեմբերի 2017 - 12:01 AMT
11 ամսում ՀՀ օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է մոտ 22%-ով

Հայաստանի երկու օդանավակայանների ուղևորահոսքը 2017 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 2,347 մլն մարդ, որը 21,8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Ընթացիկ տարվա նոյեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքը 2016-ի նոյեմբերի համեմատ աճել է 13%-ով՝ կազմելով 193.173 մարդ: «Զվարթնոց» օդանավակայանում անցնող տարվա 11 ամսվա ընթացքում բեռնափոխադրումը կազմել է 20.573 տոննա ապրանք, որը 29.8 %-ով գերազանցում է 2016-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017-ի հունվար-նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 18.7%-ով աճ են գրանցել նաև թռիչք-վայրէջքները: