20 սեպտեմբերի 2002 - 23:31 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՕԺԱՆԴԱԿԵԼ ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ԱԳՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ
Հայաստանը պատրաստ է հանդես գալ, որպես օժանդակող կողմ` Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ նորմալ հարաբերությունների հաստատման համար: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Ռուբեն Շուգարյանը: «Մեր լավ հարաբերությունները այդ երկու երկրների հետ կարելի է օգտագործել այդ նպատակներով»,- ասել է Շուգարյանը: Նրա խոսքերով` Հայաստանը պետք է իր դիրքորոշումն ունենա տվյալ հարցի վերաբերյալ, սակայն, միեւնույն ժամանակ չպետք է այն պարտադրի: